211652_close_icon
views-count1021 դիտում article-date 21:42 12-11-2024

Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։    

Դատարանը փոխեց Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, գրում է tert.am-ը։

«Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Դրական եմ համարում դատարանի որոշումը։ Հուսադրող է, որովհետև  գործը, որպես այդպիսին, շինծու է»,- ասաց փաստաբանը։     

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել էր։ Վարդանյանը մեղադրվում էր հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու համար, ինչը, ըստ իր փաստաբանի, չունի փաստական որևէ փաստական ապացույց: 

Սեպտեմբերի 13-ին նրա կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով և վերացվել ազգականներին տեսակցելու արգելքը:

Հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի էր ունեցել նրա խափանման միջոցի քննությունը: Կալանքը փոխարինվել է տնային կալանքով, սահմանվել՝ 2 մլն դրամ գրավ:

Նմանատիպ նյութեր