61309 դիտում
15:59 22-11-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Ռուբեն Գրիգորյանն ու պարեկ Մկրտիչ Հակոբյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում կառուցվում է 3 բազմաբնակարան բնակելի շենք:
Կառուցապատողը՝ «Փայտամշակ» ՓԲԸ ՀՎՀՀ 02210749
Հեղինակային հսկողություն՝«Ճարտշին նախագիծ և դիզայն» ՍՊԸ
Լիցենզիա՝ ՔՊԼ 17323
Շին. իրականացնող՝ « Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ
Լիցենզիա՝ ՔՊԼ 16789
Տեխ. հսկողություն՝ «Էլիպս Շին» ՍՊԸ
Լիցենզիա՝ ՔՊԼ 17920
Շինությունը կառուցվում է՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից 17.05.2022թ. տրված հ. 01/18-Խ-403-865 շին. թույլտվության
Շինարարության մեկնարկը՝ 13.01.2024թ
Ավարտը՝ 2026թ.:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+