26541 դիտում
10:04 15-04-2023
Ավտովթար Երևանում. Opel-ը բախվել նոր կառուցվող էլիտար շենքի պաշտպանիչ թիթեղներին, գովազդային պաստառին ու հայտնվել շինհրապարակում լցված ավազի կույտի վրա. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզ բնակիչ 62-ամյա Սուրիկ Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 192 հասցում կառուցվող էլիտար շենքի պաշտպանիչ թիթեղներին, գովազդային պաստառին և հայտնվել շինհրապարակում՝ ավազի կույտի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, դասակի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Սուքիասյանը և պարեկներ Նորայր Մայիլյանն ու Սուրեն Հովակիմյանը:
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։