211652_close_icon
views-count13913 դիտում article-date 18:12 22-11-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է. օպերատիվ են գործել պարեկները, փրկարարներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտաշես Պետրոսյանն ու Խորեն Հարությունյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կոտրված բետոնե էլեկտրասյունը նորով փոխարինելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պարեկային ծառայությունը պարզել է վարորդի ինքնությունը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր