26438 դիտում
13:39 25-11-2024
Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Տավուշի մարզում․ պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, ուժեղացված ծառայության ժամանակ Մաքսիմ Գորկի փողոցի սկզբնամասում դյուրակիր համակարգչով պարզել են, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան չունի գործող ԱՊՊԱ պայմանագիր և տեխնիկական զննություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցրել են նշված ավտոմեքենան, որի 34-ամյա վարորդ, Երևանի բնակիչ Ն․ Գ․-ի նկատմամբ կազմել են վերոհիշյալ վարչական իրավախախտումների արձանագրությունները, այնուհետև վարորդի նստատեղի մոտ պարեկները նկատել են «Քամել» տեսակի ծխախոտի տուփ և մեկ հատ կաթոցիչ, որի ապակյա մասում առկա է եղել կանաչավուն զանգված, իսկ ծխախոտի տուփի մեջ առկա է եղել մեկ հատ թղթե փաթեթ։
Երբ Ն․ Գ․-ն փորձել է թղթե փաթեթը նետել, պարեկները դա թույլ չեն տվել և նրան ձերբակալել է և հայտնաբերված փաթեթի ու կաթոցիչի հետ միասին իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղ նա հայտնել է, որ հայտնաբերված շուրջ 0.5 գ կանաչավուն զանգվածը պատկանում է իրեն, որը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հավաքել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրից դեպի Դիլիջան տանող ճանապարհից, իր անձնական օգտագործման նպատակով, հետաքրքրությունից դրդված ճանապարհին դրա մի մասն օգտագործել է կաթոցիչով ծխելու միջոցով:
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ն․ Գ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մոնիթորինգի բաժնի ղեկավար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+