13271 դիտում
13:52 25-10-2024
Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ պարեկների կողմից ոտիկանություն տեղափոխված Կուբայի Հանրապետության 2 քաղաքացիների մոտ հայտնաբերվել է խոշոր քանակի «Կրիստալ» տեսակի թմրամիջոց․ նրանք ձերբակալվել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածի հիմքով Բագրատունյաց պողոտայից ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Կուբայի Հանրապետության քաղաքացիներ 35-ամյա Դարիան Էռնեստո Դուֆուս Պրևալին և 31-ամյա Մայկոլ Ֆեռռեո Գոնսալեսին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Դ.Պրևալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Մ.Գոնսալեսի մոտից հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր 46,44գր. կշռով բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ, որն ըստ Մ.Գոնսալեսի հայտարարության հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրամիջոց:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դ. Պրևալի և Մ. Գոնսալեսի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից էլ Դ.Պրևալը և Մ.Գոնսալեսը տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+