211652_close_icon
views-count1279 դիտում article-date 19:59 26-11-2024

Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում արված գրառմամբ զգուշացրել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո բարձր մաքսատուրքեր է սահմանելու Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Հունվարի 20-ին իմ առաջին հրամանագրերի թվում ես նաև մի փաստաթուղթ կստորագրեմ, որով Մեքսիկայից և Կանադայից ԱՄՆ մուտք գործող բոլոր ապրանքների վրա 25 տոկոսանոց մաքսատուրք կսահմանվի»,- գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այս հրամանագիրը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարևան երկրները չեն դադարեցրել «անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների՝ նախևառաջ ֆենտանիլի ներհոսքը Միացյալ Նահանգների տարածք»։

Նմանատիպ նյութեր