15111 դիտում
22:08 27-11-2024
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ժամանել է ոստիկանության Նուբարաշենի բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Հոգեկան առողջության կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Այրվել են 1 վագոն տնակ ամբողջությամբ և 1-ը՝ մասամբ։
Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Թաթուլ Միրզոյանն ու Արսեն Մնացականյանը։
Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արեն Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ կրակը բռնկվել է Նուբարաշեն Բ-5 այգեգործական թաղամասում բնակվող 74-ամյա Բենյամին Կ․-ին պատկանող տնակում ու ըստ նախնական տեղեկություների կրակը բռնկվել է 5 լ հեղում գազի ջեռակի պատճառով։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+