26346 դիտում
17:54 28-11-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 31-ամյա վարորդը «Howo» բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել այն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին՝ Ծաղկաձորի կամրջի մոտ, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Սերյոժա Գ․-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ մասամբ փակելով այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի և դասակի հրամանատար Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սերյոժա Շահբազյանը և կրտսեր պարեկ Ալլա Պետոյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+