211652_close_icon
views-count14162 դիտում article-date 11:22 27-09-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «ՎԱԶ 21150»-ը բախվել է բաժանարար գոտու արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Skoda»-ին․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում «ՎԱԶ 21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հակառակ ուղղությամբ ընթացող «Skoda» մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Հարությունյանն և կրտսեր պարեկ Տիգրան Քեֆոյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել ծառայություն։ 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վահե Կակոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր