41241 դիտում
21:25 28-11-2024
Շենգավիթի ոստիկանների հերթական բացահայտումները․ տաք հետքերով բռնվել են թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին․ 20-ամյա երիտասարդն էլ խոստովանել է, որ ինքն է թալանել «Range Rover», «Lexus», «BMW»-ներ և այլ մակնիշի ավտոմեքենաներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները վարչական շրջանում կարծես դարձել են թմրամոլների ահ ու սարսափը։ Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ վերջին օրերին հերթական դեպքերն են բացահայտել ոչ միայն ապօրինի թմրամոլության, այլև ավտոմեքենաների հայելիների գողությունների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը ժամը 01։20-ի սահմաններում 2 հոգի թմրամիջոցներ են ձեռք բերում և իրացնում։
Տեղում համայնքային ոստիկանության ՀԿՀ ավագ տեսուչ Պողոսյանի գլխավորությամբ ոստիկանները մեկնում են նշված վայր, որը Գարեգին Նժդեհ 16 հասցեի հարակից տարածքում է և այնտեղ հայտնաբերում են Երևանի բնակիչներ 49-ամյա մի կնոջ և 21-ամյա մի տղայի և նրանց ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Արդեն տեղում ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում տղան խոստովանում է, որ ինքը «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել «մարիխուանա» տեսակի թմրանյութի թվով 10 փաթեթ, որից հետո իր մայրիկի հետ գնացել է Գ․ Նժդեհի փողոցի 16 շենքի բակ, որտեղ անձամբ 10 փաթեթները տեղադրել է բակում և դրա դիմաց ինքը յուրաքանչյուր փաթեթի համար պետք է ստանար 7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Օրեր առաջ էլ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դարձյալ հերթական օպերատիվ տեղեկություններով Հ․ Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Կ․-ին։
Արդեն տեղում նրան ենթարկում են անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերվում է ապակյա գլանակ՝ լցված մուգ շագանակագույն զանգվածով, որը ըստ Աշոտ Կ․-ի հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրանյութ։ Հայտնաբերվում է նաև լամպ, որի մեջ առկա է «PVP» տեսակի թմրանյութ։
Վերջինը հայտնում է, որ նշվածներ պատկանում են իրեն և իր անձնական օգտագործման համար է։
Արդեն համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի շնորհիվ Աշոտ Կ․-ն խոստովանել է, որ ինքը տարբեր օրերին Երևանում, այդ թվում նաև Շենգավիթ վարչական շրջանում թալանել է մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում «BMW»-ներ, «Toyota Camry», «Lexus», «Range Rover», «Mazda» մակնիշի ավտոմեքենաների վրայից կողային հայելիներ ու հայելու ապակիներ։
Նշված դեպքով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Աշոտ Կ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
18721 դիտում
20:09 08-09-2019
Երկու օրում Երևանում թալանվել են մի քանի Porsche Cayenne-ներ, Volkswagen Touareg-ներ, Lexus-ներ և այլ ավտոմեքենաներ
22466 դիտում
15:50 17-10-2023
Երևանում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus-ներ ու Range Rover. կասկածյալներից 2-ը հարազատ եղբայրներ են