211652_close_icon
views-count38275 դիտում article-date 09:57 30-11-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում․ ուշագնացության կանչով մեկնած շտապօգնության բժիշկները «Ծիրան» սուպերմարկետի մոտ հայտնաբերել են 73-ամյա տղամարդու մարմին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին են զանգահարել շտապօգնության 7-րդ ենթակայանից և հայտնել, որ նույն օրը` ժամը 19։20-ի սահմաններում, ուշագնացության կանչով շտապօգնության 73 խումբը մոտեցել է Տիչինա փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 73-ամյա Խաչիկ Սահակյանն է։

Դեպքի վայր է ժամանել նաև դատաբժիշկը։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր