211652_close_icon
views-count1180 դիտում article-date 11:10 01-12-2024

Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սորիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին:

Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն ու թելադրութիւնները տուաւ Արմաշ Սրբազանին, յայտնելով իր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը Սուրիահայութեան, հայտնում է  Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նմանատիպ նյութեր