211652_close_icon
views-count1147 դիտում article-date 12:53 02-12-2024

Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։
Այս մասին հայտնել է ինքը Վահագն Մկրտչյանը:

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել է Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս միջոցով գյումրեցիները ՔՊ-ից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։

Թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։ Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետըայսօր՝  դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:

Նմանատիպ նյութեր