211652_close_icon
views-count26208 դիտում article-date 12:04 03-12-2024

Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի մոտ, բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն. վերջինն էլ հայտնվել է կանաչ գազոնում. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արամ Ն.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից: 

Բախման հետևանքով էլ «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում` բախվելով ծառին: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Գրիգոր Աբգարյանը: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր