211652_close_icon
views-count18681 դիտում article-date 19:45 20-09-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը, կողաշրջվելով, հայտնվել է կանաչ գազոնում. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Համլետ Ասատրյանի վարած «Nissan» մակնիշի և 33-ամյա Կարեն Մովսիսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Գալստյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Հակոբյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր