211652_close_icon
views-count973 դիտում article-date 15:00 04-12-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Սպիտակ քաղաքի շինարարական հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Լոռու մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Սպիտակ քաղաքում նա դիտարկել է բնակելի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը։ Վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի փոխարեն կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով։ Ներկայում կատարվում են մուտքի դռների տեղադրման, ներքին և արտաքին պատերի հարդարման աշխատանքները՝ տուֆով, բազալտով և ֆիբրոցեմենտով։ Իրականացվում են նաև բարեկարգման՝ մայթերի եզրաքարերի և խաղահրապարակի կառուցման աշխատանքները։

Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ կոմիտեի ղեկավարը քննարկել է ժամանակացույցի վերաբերյալ հարցեր։ Նշվել է եղանակային բարենպաստ պայմաններում որոշ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Սպիտակում կառուցվում է նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Ծրագիրն ավարտական փուլում է։ Ընթանում են ներքին հարդարման, ջեռուցման մարտկոցների տեղադրման և արտաքին բարեկարգման վերջին աշխատանքները։

Մսուր-մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ոռոգման ցանց, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել գեներատորով:

Շրջայցի ընթացքում կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպություններին հորդորել է
խստորեն պահպանել սահմանված ժամանակացույցը և հետևողական լինել աշխատանքները բարձր որակով ու
պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։

Քաղաքաշինության կոմիտե
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր