211652_close_icon
views-count790 դիտում article-date 19:17 04-12-2024

ԿԳՄՍՆ-ն որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերnսների անկյունները հեռացնելու վերաբերյալ. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկար հեռացնելու, տեղափոխելու, հանելու վերաբերյալ: Հուսով եմ՝ իմ խոսքերը պարզ են, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ  շատ  ուշադիր են  դպրոցներում ձևավորման հետ կապված գործում և, գտնում են, որակի ստանդարտացման կարիք կա:

«Կրթական միջավայրը ոչ միայն բովանակությունն է, որ ուսուցանվում է դասագրքերով, դասերի ժամանակ, այլև այն բովանդակությունն է, որ երեխաները տեսնում են պատերին, որ երեխաները տեսնում են դպրոցում: Հետևաբար ուղերձները, արժեքները պետք է համահունչ լինեն այն քաղաքականությանը, այն չափորոշիչներին, որն իրականացվում է»,- ասաց Ժ.Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր