1758 դիտում
09:28 02-09-2021
ԱԳ նախարարի մոսկովյան այցի «անկյունները». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա ինքնին հետաքրքրաշարժ է մի քանի առումներով: Նախ՝ հաշվի առնենք, որ, ըստ շրջանառված ու չհերքված տեղեկությունների, հենց Ռուսաստանն էր դեմ, որ կարճ ժամկետով ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը դառնա ԱԳ նախարար: Նիկոլ Փաշինյանին փաստացի չհաջողվեց Գրիգորյանի օգտին լոբբինգ իրականացնել Մոսկվայում և ստիպված նորից հետ վերադարձրեց ԱԽ քարտուղարի պաշտոնին:
Ըստ էության, Ռուսաստանի համար Արարատ Միրզոյանի թեկնածությունը դիտվել է որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ: Ուշագրավ էր, որ Արարատ Միրզոյանի նշանակմանն անմիջապես հետևեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շնորհավորանքն ու հրավերը Մոսկվա, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հայկական «դոսյեներում» բազմաթիվ հարցեր կային, որոնք հրատապ քննարկման կարիք ունեին: Ինչ վերաբերում է բուն այցին, ապա այս առումով մեզ որոշ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան:
Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը կասկածներ ունի՝ կապված նոյեմբերի 10-ին իր հետ պատահածի հետ, այն առումով, որ հենց իշխանությունները կարող էին, այսպես ասած, իր «գլխին սարքած լինել» ու «ժերտվա տալ»: Նա այս կասկածների հետ կապված նրբորեն փորձել է տեղեկություններ ստանալ Մոսկվայում: Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ռուս գործընկերները ակնարկը հասկացել են և ուղիղ տեքստով ասել, թե «ձեզ մոտ առանց այդ էլ խնդիրների պակաս չկա, առաջարկում ենք զբաղվել այդ խնդիրների լուծմամբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3176 դիտում
16:19 27-03-2015
Ինդոնեզիայի ամենագողտրիկ անկյունները. ֆոտոշարք
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»