16145 դիտում
13:28 05-12-2024
Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են «Infiniti»-ն ու «Toyota Vitz»-ը. վերջինն էլ կոտրել է բնակչի քարե պարիսպն ու բախվել ծառին. 3 վիրավորներից մեկը երաժիշտ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան-Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Ադամյանի վարած «Infiniti» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև նշված ավտոմեքենաները կորցրել են կառավարումը և բախվել 43-ամյա Գեղամ Վարդանյանին պատկանող Աբովյան փողոցի 31 Ա տան քարե պարսպին, փլուզել պարսպի մի մասը, իսկ «Toyota Vitz»-ն էլ բախվել է ծառին:
Վթարի հետևանքով Ա. Վարդանյանը, Ա. Ադամյանն ու վերջինիս ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գոռ Վանեսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մանվել Հակեյանն ու Գոռ Մկրտչյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ գլխավորությամբ:
Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Vitz»-ի վարորդը մասնագիտությամբ երաժիշտ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+