844 դիտում
14:52 06-12-2024
Նիկոլ Փաշինյանը վազում է Իլհամ Ալիևի ինքնագրի հետևից. ՀՀԿ
Հայաստանի ներկայիս իշխանությունները Բաքվի հետ բանակցային գործընթացում կարմիր գծեր չունեն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վազում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնագրի հետևից։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Ըստ պատգամավորի՝ Փաշինյանն այս պահին վախենում է բարձրաձայնել իր «կարմիր գիծը»։
«Հակառակ դեպքում, նա հետագայում ստիպված կլինի հերթական սուտը հորինել՝ որոշակի քարոզարշավներ կազմակերպելու համար»,- պարզաբանեց Մամիջանյանը։
Նա նշեց, որ վերոնշյալ ինքնագիրը ստանալը ոչ մի կապ չունի Հայաստանի անվտանգության համակարգի, Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և նրանց ինքնորոշման իրավունքի հետ։
Այս ամենը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, կապված է 2026թ.-ի հետ։ Փաշինյանին պարզապես պետք է մի «թղթի կտոր», որի վրա գրված է «խաղաղություն»։
«Դա լրիվ կեղծ է լինելու և իրականության հետ կապ չի ունենալու։ Դա նրան պետք է զուտ նախընտրական քարոզչություն կազմակերպելու համար»,- ասում է ՀՀԿ ներկայացուցիչը։
«Սակայն ես Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսեւորում չեմ տեսնում։ Գերիները չեն ազատվում, իսկ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Բացի այդ, պետական մակարդակով շարունակվում է հակահայկական հռետորաբանությունը»,- ասաց Մամիջանյանը։

Նմանատիպ նյութեր
2025 դիտում
19:26 25-12-2014
Շունը մինչև հիվանդանոց վազում է՝ տիրոջը տեղափոխող շտապօգնության մեքենայի հետևից. տեսանյութ
3777 դիտում
10:33 14-05-2019
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ
1980 դիտում
16:04 14-12-2021
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին