211652_close_icon
views-count1510 դիտում article-date 13:32 08-12-2024

Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները

Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները։ Այդ մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, միջազգային տերմինով ասած՝ փրայմերիզի տարբերակ կկիրառվի:

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և կպայքարի 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Նմանատիպ նյութեր