211652_close_icon
views-count736 դիտում article-date 14:16 09-12-2024

Եղիշե Կիրակոսյանը չմեկնաբանեց իր ու Փաշինյանի միջև անհամաձայնությունը՝ Բաքվի դեմ հայցերի մասով

Չեմ կարող մեկնաբանել վարչապետի ասածը, կարծում եմ՝ ճիշտ կլինի ԱԳՆ-ի հետ խոսեք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կարող են հետ կանչել իրենց հայցերը միջազգային ատյաններից:

Անդրադառնալով տեղեկություններին, որ վեճ է եղել իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, մասնավորապես, ինքը դեմ է արտահայտվել նման հայցերից հրաժարվելու դիրքորոշմանը, Կիրակոսյանը միայն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել: Ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել դա: Իմ անձնական կարծիքը հիմա չեմ կարող հայտնել:

Այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են մեր հայցերը, գործերի քննությունը, շարունակվում է այն ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ է մեր հայցերի քննությունը ապահովելու համար»:

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանը կողմից կան հայցեր երկու դատարաններում՝ ՄԻԵԴ-ում եւ արդարադատության միջազգային դատարանում և ունենք երկու արբիտրաժային գործընթաց։

«Գերիների վերադարձի հարցը գիտեք, բարձրացել ենք, բայց դա ավելի շատ քաղաքական հարթակներում քննարկվող հարց է, իրավական գործընթացները ավելի շատ երաշխավորում են այնտեղ պահվող անձանց նկատմամբ իրավական երաշխիքների ապահովումը»:

Նմանատիպ նյութեր