211652_close_icon
views-count874 դիտում article-date 16:31 09-12-2024

«Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որը նոյեմբերի 7-ից նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռների առաջ՝ պահանջելով թատրոնի շենքում շարունակել իր ստեղծագործական գործունեությունը, դեկտեմբերի 8-ին տոնել է թատրոնի հիմնադրման 36-ամյակը և հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին:

«Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշվում է. «Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց նշեցինք մեր թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը:

Միջոցառման ընթացքում ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ ցույց տվեց մեր հաստատակամությունը: Սակայն, ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում:

Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց մասնակցությամբ աջակցեցին մեր պայքարին: Մեր ստեղծագործական ճանապարհը շարունակվում է և մենք սպասում ենք ձեր աջակցությանը նաև առաջիկա նախաձեռնություններում»:

Նմանատիպ նյութեր