211652_close_icon
views-count823 դիտում article-date 15:36 10-12-2024

Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման խոստումներին հակառակ՝ կոպտագույնս ոտնահարվում են դրանք. Թագուհի Թովմասյան

1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Եվ հատկապես այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կարևոր է հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իրավական դաշտի, այլև քաղաքական և բարոյական պարտավորություն է:

Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման խոստումներին հակառակ՝ կոպտագույնս ոտնահարվում են դրանք:

1.Տարբեր մասնագետներ ահազանգում են, որ դատական համակարգը իշխանությունների կողմից ճնշումների և քաղաքական միջամտությունների է ենթարկվում, ինչը հաստատվեց նաև ՍՄՍ-ների միջոցով ազատումների շքերթով: Չնայած որոշ բարեփոխումներին, դատավորների որոշումների վրա ազդեցություն գործելու դեպքերը մնում են մտահոգիչ։ Դատական անկախությունը հենասյուն է մարդու իրավունքների պաշտպանության համար, որը խախուտ է:

2.Հայաստանում լրագրողները և լրատվամիջոցները շարունակում են ճնշումների ենթարկվել. ծեծ, բռնություն, հավատարմագրումից զրկում, վիրավորանքներ… Խոսքի ազատությունը լրջագույնս վտանգված է. ԱԺ նախագահի 25-ից ավել հայցերն ապացուցում են, որ բարձրագույն իշխանությունը չի հանդուրժում ազատ խոսքը:

3.Պատգամավորի անձնական տվյալների և, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների շրջանառությունը իշխող խմբակցության մեջ լրջագույնս խախտում է անձնական կյանքի իրավունքը: Ծայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը:

4…. կարող եք ցանկը շարունակել ինքներդ, որը վստահ եմ շատ երկար է … #մարդուիրավունքներ #արդարություն #պայքարարդարությանհամար

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան

Նմանատիպ նյութեր