211652_close_icon
views-count811 դիտում article-date 15:52 10-12-2024

Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե նրա անձնական տվյալներն ինչպես են հայտնվել երրորդ անձանց մոտ

Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են պատգամավորի անձնական տվյալները, նամակագրությունները հայտնվել երրորդ անձանց մոտ: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Հովիկ Աղազարյանը:

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում արդեն հայտնված այն գործին, թե պատգամավորը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է արել, Աղազարյանը նշեց, որ նորմալ է վերաբերում դրան: «Թող գործը սկսվի, կտեսնենք ինչպես է ընթանում, ինչ ընթացք կստանա»,- ասաց նա:

Աղազարյանը նշեց, որ այլ հարցերի այս փուլում առանց փաստաբանի հետ խորհրդակցելու չի պատասխանում, քանի որ կարող է վնասել գործին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել էր Աղազարյանին՝ մանդատը վայր դնելու, սակայն վերջինս մերժել էր: Փաշինյանը հայտարել է, որ ամեն գնով՝ բոլոր օրինական ճանապարհներին դիմելու են, որ Աղազարյանը վայր դնի մանդատը:

Նմանատիպ նյութեր