211652_close_icon
views-count25175 դիտում article-date 18:10 10-12-2024

Երկարամյա գործունեության ընթացքում բժշկուհին, հավատարիմ մնալով Հիպոկրատին տված երդմանը, երբեք չի նայել բուժառուի սոցիալական վիճակին, ամեն ջանք գործադրել է՝ նրանց աչքի լույսն ու տեսողությունը վերականգնելու համար

Հայտնի բժիշկների ընտանիքից սերված ակնաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը արդեն 30 տարի է վայելում է բուժառուների սերը, հարգանքը և վստահությունը․ նրա շնորհիվ շատ շատերն են վերականգնել իրենց տեսողությունը։

Հայտի բժիշկների ընտանիքից սերված Վլադմիրի Ավագյանի անվան աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Մալայանի անվան նորագույն տեխնոլոգիաների և լազերային շտկման բաժնի միկրովիրաբույժ, ակնաբուժական գործունեության 30-ամյա կենսագրությամբ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը դեռ 22 տարի առաջ Հայաստանում առաջիններից է եղել ով հաջողությամբ իրականացրել և կայացրել է աչքի լազերային վիրահատություններ, որի շնորհիվ մեծ թվով բուժառուներ ինչպես Հայաստանից այնպես էլ տարբեր երկրներից եկել ու վերականգնել են իրենց տեսողությունը։

Երկարամյա գործունեության ընթացքում բժշկուհին հավատարիմ մնալով Հիպոկրատին տված երդմանը երբեք չի նայել բուժառուի սոցիալական վիճակին, այլ միշտ ամեն ջանք է գործադրել  նրանց աչքի լույսն ու տեսողությունը վերականգնելու համար։

Բազմաթիվ բուժառուներ, որոնցից է Գևորգ Զաքարյանը, ցանկանում է  խորհին շնորհակալություն հայտնել բժշկուհուն՝ իր տեսողական խնդիրը կարգավորելու համար։

Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը այնպիսի հոգատար ու սրտացավ բժշկուհի է, որ իր համար ուրիշի ցավ չկա։ Եթե բուժառուն դիմում է իրեն, ուրեմն նա պետք է այնպիսի բժշկական օգնություն ցույց տա, որ դիմացինը գոհ ու երջանիկ լինի։

Նմանատիպ նյութեր