211652_close_icon
views-count706 դիտում article-date 19:12 10-12-2024

ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը անդրադարձ են կատարել առկա քաղաքական երկխոսությանը

Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ռոբերտ Գերշներին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ընդլայնմամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված հայկական կողմից ձեռնարկվող քայլերին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Նմանատիպ նյութեր