211652_close_icon
views-count994 դիտում article-date 21:15 10-12-2024

Հրաժարվելով Ռուսաստանի միջնորդությունից՝ ՀՀ-ն չի բերել ուրիշ միջնորդ և հրաժարվել է բոլոր տեսակի միջնորդություններից

Մենք զրկվել ենք բոլոր միջնորդներից և գնացել ենք այս ճանապարհով, որովհետև դա Ադրբեջանի պահանջն է ու պարտադրանքը։ Սակայն մենք կարող էինք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում վարել բանակցությունները։ Առանցքային սխալ է եղել այդ շրջանակներից դուրս գալը։ Այդ մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․  

«Հրաժարվելով Ռուսաստանի միջնորդությունից Հայաստանը չի բերել ուրիշ միջնորդ և հրաժարվել է բոլոր տեսակի միջնորդություններից։  

Պատճառաբանելով, որ միջնորդները ունեն իրեց շահերը ու այդ շահերն են սպասարկում։ Բայց պարտված և ջախջախված վիճակում, հաղթող կողմի հետ առանց միջնորդների բանակցելով, ի՞նչ ակնկալիք ունենք։  

Փորձը ցույց տվեց, որ առանց միջնորդների բանակցություններում Հայաստանը որևէ դրական արդյունք չի արձանագրել։ Հատուկ նշեմ, որ 13 կիլոմետրանոց սահմանազատված սահմանը՝ միակողմանի զիջման արդյունք է, ոչ թե ձեռքբերում»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր