211652_close_icon
views-count991 դիտում article-date 23:25 11-12-2024

Ալիևը խաղաղության ծրագիր չունի. նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել, դարձնելով հաշմանդամ պետություն. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է.

 «Ադրբեջանի նախագահը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր, որովհետև հայատյացությունը և Հայաստանի դեմ պայքարը նրա համար ունի ներքաղաքական կենսական նշանակություն։ 

Ավելին, Ադրբեջանը շարունակում է մեծ տեմպերով զինել բանակը, որևէ փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել ՀՀ-ի հետ և ընթացս բանակցային գործընթացի այնպիսի նախապայմաններ է առաջ քաշում, որոնք ակնհայտորեն անհնարին է բավարարել։ Օրինակ՝ նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը։ 

Ալիևը խաղաղության ծրագիր չունի։ Նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել, դարձնելով հաշմանդամ պետություն։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին. նրա նպատակը մեկն է՝ մինչև ընտրություններ ունենալ ստորագրված փաստաթուղթ, որը կկոչվի «խաղաղության պայմանագիր»։


 

Նմանատիպ նյութեր