211652_close_icon
views-count982 դիտում article-date 19:17 12-12-2024

Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Լուսյա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիչինայի փողոց) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,

հատակը, պատերը, առաստաղները, աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,

չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը:

հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Նմանատիպ նյութեր