15887 դիտում
16:27 13-12-2024
«Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը միջնորդություն է ստացել․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առաջիկայում կքննարկիվ այդ հարցն ու որոշում կունենանք»,- ասաց նա։
Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։
«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշեց Ավանեսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 8-ին Երևանում մահացել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում դրանից օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն:
Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել էր ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:
Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր կենաց-մահու պայքար էին տարել՝ նրան փրկելու համար:
Սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2255 դիտում
13:21 02-12-2021
Առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչության 40 %-ը, 2-րդ դեղաչափը՝ 23,9 %-ը. Անահիտ Ավանեսյան