211652_close_icon
views-count1258 դիտում article-date 20:23 13-12-2024

Starlink-ը ՀՀ-ում գործելու իրավունք է ստացել

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել`ընկերության հայտերը բավարարվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա հույս է հայտնել, որ մոտակա ամիսներին կավարտվի նաև թեստավորման փուլը և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի
«Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը.

1.Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

2.Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,–ասվում է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր