45240 դիտում
22:55 14-12-2024
Նուբարաշենի խճուղում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ն ու «07»-ը․ մեկը գլխիվայր շրջվել է, մյուսը՝ կողաշրջվել․ կան վիրավորներ․ 1 ժամ է՝ պարեկային ծառայության ու ոստիկանության Նուբարաշենի բաժնից չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում սդեռև անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes», «Nissan» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է, իսկ «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել «Nissan»-ի վրա։
Մոտ 50 րոպե այդպես էլ դեպքի վայր չժամանեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը, ինչի պատճառով էլ անընդհատ ստեղծվում էր խցանում, մինչդեռ Նուբարաշենի բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը, ով վերջերս է նշանակվել այդ պաշտոնին, սիրում է ամպագոռգոռ հայտարարել, թե իմ տարածքում դեպք է լինում, այդ թվում ճանապարհատրանսպորտային պատահար, ապա ես իմ ոստիկանների հետ 5 րոպեում հասնում եմ դեպքի վայր, մինչդեռ 50 րոպե է՝ ոստիկանության Նուբարաշենի բաժնից ոչ մի ծառայող չկա։ Երևի այս դեպքից հետո բաժնի պետ Կ․ Հովհաննիսյանը ճիշտ կանի՝ 5 րոպեի փոխարեն ասի 50 րոպե կամ ժամից ավելի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհին եղած փոսն է ու վարորդը ընկել է փոսի մեջ, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, մինչդեռ Էրեբունու վարչական տարածքում գտնվող փոսը թաղապետ Հակոբ Բալայանը օր առաջ պետք է վերացնի, իսկ Նուբարաշենի թաղապետ Անդրանիկ Գասպարյանը օրը գոնե 2 անգամ եթե այս ճանապարհով չիջնի Երևան, ապա երկուշաբթի օրերին քաղաքապետարանի նիստին մասնակցելու համար հաստատ այս ճանապարհով է գնում և դժվար տեսած չլինի փոսը ու այդ մասին գոնե տեղեկացնի իր գործընկեր Էրեբունու թաղապետին, որ այդ փոսը պատուհաս է դարձել վարորդների համար ու փոսի վրա անվադող դնելով ճանապարհային երթևեկության անվտանգություն չեն պահպանում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+