211652_close_icon
views-count1222 դիտում article-date 09:40 16-12-2024

Ինչու է Տիգրան Ավինյանը որոշել «Բեկյալ» ՀԿ-ին 10 մլն 323 հազար նվիրել. Aravot.am

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի` Երեւանի քաղաքապետի դեկտեմբերի 11-ի կարգադրությամբ «Բեկյալ» գիտամշակութային ՀԿ-ին հատկացվում է ավելի քան 10 մլն դրամ՝ «Սերոժիկ» վերնագրով ֆիլմը նկարահանելու համար:

«Թե բա՝ «Սերոժիկ» ֆիլմին՝ 10,3 միլիոն դրամ։ «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-գրում է Մանուկ Սուքիասյանը։ Փորձեցինք պարզել է, թե ով է «Բեկյալ» գիտամշակութային ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտինի Մանուկյանը, եւ  ինչ է իրենից ներկայացնում «Բեկյալ» ՀԿ-ն: Սփյուռ տեղեկատվական համակարգում «Բեկյալ» ՀԿ-ի մասին որեւէ տեղեկատվություն չկար:

Ինչ վերաբերվում է Լիլիթ Մանուկյանին, պարզվում է նա 2016-ից որպես  ԿԳ, հետագայում՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, ընդգրկված է եղել տարբեր դպրոցների կառավարման խորհուրդների կազմում: Օրինակ, Լիլիթ Մանուկյանը եղել է Երեւանի քաղաքապետի 2016 թ. փետրվարի 25-ի  որոշմամբ հաստատված դպրոցներից մեկի, կոնկրետ՝ Երեւանի Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցի խորհրդի անդամ՝ որպես ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, 2018թ հոկտեմբերի 9-ին՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ, փոփոխություն է կատարվել 2016թ որոշման մեջ, եւ Լիլիթ Մանուկյանը կրկին մնացել է որպես  Երևանի Ն. Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ:

Երեւանի քաղաքապետի 31.01.2019 թ. որոշմամբ նա եղել է նաեւ Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ՝ դարձյալ որպես ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ: Aravot.am-ը փորձեց կապվել նաեւ Լիլիթ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչի մասին է «Սերոժիկ» ֆիլմը, ինչով է այն հետաքրքրել Երեւանի քաղաքապետարանին, ինչով է աչքի ընկել «Բեկյալ» ՀԿ-ն, որի գործունեության մասին ոչինչ չգտանք համացանցում, սակայն, տիկնոջ հեռախոսահամարը առավոտից անհասանելի է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր