211652_close_icon
views-count910 դիտում article-date 09:38 17-12-2024

Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին․ Աբրահամյան

Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի:

Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն:

Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին` ներհասարակական բևեռացման, հազարավոր զոհերի, տարածքային զիջումների, Հայաստանի տեղի ու դերի վաճառքին, միայն մնան իշխանության»,- գրելէ  Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր