23519 դիտում
10:44 17-12-2024
Կոտայքի մարզի պարեկները ողջ գիշեր եղանակի անբարենպաստ պայմաններում վարորդներին մարզից ուղեկցում էին Երևան, ապա 25-ից ավելի ավտոմեքենաներ, որ հայտնվել էին մերկասառույցում, դուրս են բերել անվտանգ վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Սահակ Գալստյանի և 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, պարեկները շարունակել են ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ուժեղացված ծառայությունը մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ ղեկավար կազմին փոխանցել է Ա. Սարգսյանի և Ա. Հովհաննիսյանի հանձնարարականները ու երեկ դրա շրջանակում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարզում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վարորդներին ուղեկցում էին մինչև Երևան։ Եւ հենց պարեկների կողմից վարորդներին ուղեկցելու շնորհիվ երեկ Կոտայքի մարզում կարելի է ասել ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չունեցավ. 2 դեպք էր տեղի ունեցել, բարեբախտաբար առանց տուժածների։ Պարեկները նաև օգնության են հասել 25-ից ավելի վարորդների, որոնց ավտոմեքենաները կամ անսարքություն են ունեցել, կամ հայտնվել են մերկասառույցին, այդ ավտոնեքենաներն էլ պարեկները հրելով դուրս են բերել անվտանգ վայր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+