44050 դիտում
11:06 21-02-2023
Արտակարգ իրավիճակ Չայնիի ոլորաններում․ պարեկները 2 ժամ է վարորդներին մերկասառույց ճանապարհներով ուղեկցում են անվտանգ վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով Պարեկային Ծառայության մարզային գումարտակները նույնպես շարունակում են ուժեղացված ծառայությունը կապված եղանակային վատ պայմանների հետ։ Ձյան առատ տեղումների, որոշ ճանշինների փնթի աշխատանքի ու որոշ վայ վարորդների անտարբերության պատճառով պարեկներին հանձարարվել է, որպեսզի մերկասառույց ճանապարհներին վարորդներին ուղեկցեն անվտանգ վայր։
Այսօր՝ փետրվարի 21-ին արտակարգ իրավիճակ է է ստեղծվել Կոտայքի մարզում։ Արդեն 2 ժամ է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններից մինչև ժողովրդին հայտնի՝ Հրազդանի «ԳԱԻ պոստ» անցել են ուժեղացված ծառայության։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ճանապարհն սպասարկող ընկերությունների կողմից ոչ սրտացավ մոտեցումն է։ Ամբողջ ճանապարհը երկկողմանի պատված է մերկասառույցով, ինչի պատճառով էլ պարեկներն ուղեկցում են կուտակված ավտոմեքենաները։
Չարենցավանի պարեկները մեքենաները ուղեկցում են դեպի Աբովյանի վարչական տարածք, որտեղից էլ Աբովյանի պարեկները շարասյունն ուղեկցում են Երևան, ինչի շնորհիվ էլ վարորդներն անվտանգ հասնում են տուն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+