13406 դիտում
11:25 17-12-2024
Խարդախության դեպք՝ Երևանում․ Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի դասախոսը մասնակցել է «Թրեյդ Գլոբալ Բանկ Ինֆո» ինտերնետային կայքով ներկայացված ակցիաների առք ու վաճառքին և կորցրել մոտ 8 մլն դրամ գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 65-ամյա կին և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում, մասնակցել է «Թրեյդ Գլոբալ Բանկ Ինֆո» ինտերնետային կայքով ներկայացված ակցիաների առք և վաճառքին, որի ընթացքում ընդհանուրը փոխանցել է 8 մլն 100 հազար դրամին համարժեք ԱՄՆ դոլար, սակայն իրեն խոստացված եկամուտը չի ստացել, իսկ փոխանցված գումարը խաբեությամբ փոխանցվել է տարբեր հաշվեհամարների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրա ներդրած գումարները փոխանցվել են Նարինե Ա․-ի, էդիկ Ա․-ի, Ռաֆայել Դ․-ի, Ալիսա Ա․-ի, Վահագն Ջ․-ի, Վաղարշակ Ա․-ի, Զարիկ Գ․-ի և Վարդան Հ․-ի աննուներով բացված հաշվեհամարներին:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած կինը աշխատում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում՝ որպես դասախոս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+