4581 դիտում
23:38 16-11-2020
1,5 մլն դրամ պարգևավճար ստացող դավաճան ռեժիմը որոշել է 68.հաար դրամ միանվագ գումար հատկացնել արցախցիներին, որոնք կորցրել են տուն, հայրենիք․ Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պատերազմի հետևանքով Արցախից Հայաստանում ապաստանած քաղաքացիներին ՀՀ կառավարության տրամադրելիք օժանդակությանը։ Գրառման մեջ ասվում է․
«1,500,000 պարգևավճար ստացող դավաճան ռեժիմը սրիկայի գլխավորությամբ որոշել է ամեն բան կորցրած արցախցիներին 68.000 դրամ միանվագ գումար հատկացնել:
Ազգադա՛վ, դու նրանցից իրենց տունն ու հայրենիքը 68.000 դրամով ես գնո՞ւմ։
Նրանք ժամացույց ու օծանելիք չեն կորցրել է, կորցրել են տուն, հայրենիք, մի ամբողջ կյանքի քրտնաջան ներդրում, առավոտը բարի լույսով սկսելու ու գիշերը գլուխը հանգիստ բարձին դնելու իրավունք են կորցրել։
Էդ կորուստն էլ քո կողոպուտի արդյունքն ա: 100 փաստիդ մեջ չմոռանաս ֆիքսել»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1510 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am