211652_close_icon
views-count883 դիտում article-date 21:53 18-12-2024

ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները

ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ հաղորդակցության բաց ուղիները, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերածվի ռազմական հակամարտության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեկույցում, որը պատրաստվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի համար։

«Ռազմական հաղորդակցության ուղիների նպատակները ներառում են ճգնաժամերի կանխարգելումը, ռազմավարական և գործառնական ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև կողմերի միջև թյուրիմացությունների վերացումը», - նշված է հրապարակված փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր