211652_close_icon
views-count1873 դիտում article-date 11:48 19-12-2024

Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվեց ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց, որով Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղի 2-րդ փողոց 6-րդ փակուղի 3 հասցեում գտնվող գույքը որպես պետական սեփականություն ամրացվում է ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գունդ» ՍՊ ընկերությունը դիմել է ՊՆ-ին՝ պատրաստակամություն հայտնելով որպես նվիրատվություն տրամադրել Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղում գտնվող գույքը:

Համաձայն կադաստրի կողմից ներկայացված տեղեկատվության, նշված միավորի կադաստրային գործում առկա տվյալների և էլեկտրոնային քարտեզի միջև առկա է հողամասի գծային չափերի և մակերեսի անհամապատասխանություն, մասնավորապես.

համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, կազմում է 9,5 հա, այնինչ ըստ կադաստրային քարտեզի տվյալների, հողամասի մակերեսը կազմում է 7,66211 հա (փաստացի չափագրմամբ՝ ավելի փոքր, մոտ 7,6 հա, ինչը համապատասխանում է պարսպով սահմանազատված տարածքին): Կատարված նախնական չափագրման արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք անհամապատասխանություններ նաև շենք-շինությունների մասով, մասնավորապես վկայականում նշված շինությունների ծածկագրերը չեն համապատասխանում էլեկտրոնային քարտեզում նշված ծածկագրերին (դատելով շինությունների մակերեսներից), էլեկտրոնային քարտեզում արտացոլված որոշ շինություններ  իրականում գոյություն չունեն, ինչպես նաև փաստացի առկա են շինություններ, որոնք արտացոլված չեն էլեկտրոնային քարտեզում։

Գույքի սեփականատերը բանավոր հրաժարվել է իր միջոցներով իրականացնել հողամասի սահմանների ճշտման և շենք-շինությունների վերագրանցման աշխատանքներ, հետևաբար գույքի ընդունման հրատապությամբ պայմանավորված, ստիպված առաջանում է գույքը Պաշտպա¬նության նախարարության կողմից ընդունելու, նշված ճշտումներն իրականացնելու և փաստացի չափագրման տվյալների հիման վրա պետական գրանցման ենթարկելու անհրաժեշտություն։

Նմանատիպ նյութեր