211652_close_icon
views-count784 դիտում article-date 12:26 19-12-2024

Կա գաղափար, թե ինչ խթաններ ստեղծենք, որ մյուս կուսակցությունները նույնպես գնան փրայմերիզների ճանապարհով. Փաշինյան

Վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ինչ-որ առումով ճգնաժամային էին եւ ցավալի, բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության եւս մի կարեւոր ինստիտուտ ենք ներդնում ՀՀ-ում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքը նախնական ընտրությունների ինստիտուտի մասին է, որը մեր երկրի ժողովրդավարության համարումը եւ ժողովրդավարությունը որպես ինստիտուտ, եւս մեկ քայլով ամրացնում է:

Վերջին շրջանում, դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմադիր գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է ՀՀ կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից, վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ: Իհարկե, սա կարեւոր հարց է եւ շատ կարեւոր է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները մանրամասներով ունենք:

Ես առաջիկայում տարբեր ձեւերով, տարբեր առիթներով այս հարցերին կետ առ կետ կանդրադառնամ: Մի բան կրող եմ ասել, որ իշխող ՔՊ կուսակցությունում առաջին փորձից հետո տրամադրվածությունն այն է, որ մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտը ավելի կամրապնդենք ու կկիրառենք: Նույնիսկ կա գաղափար, թե ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես գնան այդ ճանապարհով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր