20916 դիտում
19:02 01-12-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen-ը Արագածոտնի մարզում բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու ճանապարհը չմաքրելու հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով Volkswagen մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում՝ ջրատար բետոնե հատվածի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանն ու ավագ տեսուչ Էդգար Սադյանը:
Վթարի վայրով անցնելիս շտապօգնության ավտոմեքենան կանգնեց և իր օգնությունն առաջարկեց վարորդին, սակայն վերջինս հայտնեց, որ ինքը մենակ է եղել և վնասվածքներ չի ստացել:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Այս պահին էլ նշված հատվածում տեղում է ուժեղ ձյուն, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազով ճանապարհը մշակելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+