2671 դիտում
15:30 22-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապացուցեց, որ իր խոսքը գործ է․ գյուղացիներն ասում էին․ «Հալալ է․ այ հիմա զգացինք, որ մարզը տեր ունի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN com-ը դեկտեմբերի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչների կողմից տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Բնակիչները խնդրում էին, որպեսզի մի քանի կմ-անոց ճանապարհը, որը կապում է մի քանի գյուղեր Տաշիր քաղաքի հետ, վերանորոգեն, վերացնեն մարդաբոյ փոսերը, ինչի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ էին ջարդվում, իսկ շատ դեպքերում էլ շտապօգնության ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին հասնում կանչի վայր։ Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ով բնակիչներին խոստացել է, որ ժամանակավորապես 6-7 կմ-անոց ճանապարհը կբարեկարգեն «գրունտով», ինչի արդյունքում փոսերը կվերանան, իսկ 2025 թվականին Կառավարության օգնությամբ ճանապարհը ամբողջությամբ կվերանորոգեն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզպետ Ա․ Ղազարյանը խոստմանը հավատարիմ կարճ ժամանակում, 2 օրվա ընթացքում «Ճանապարհ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանի գլխավորությամբ մարդաբոյ փոսերը վերացվեցին ու հիմա համեմատած նախկինի հետ երթևեկությունը դարձել է անվտանգ, իսկ գարնանը արդեն հիմնովին ճանապարհը ոչ միայն վերանորոգվելու ու ասֆալտապատվելու է, այլ տեղադրվելու են ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, որոշ հատվածներում էլ երկաթբետոնե արգելապատնեշներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Հալալ ա մեր Լոռու մարզպետին։ Ասեց ու արեց։ Քանի տարի է սին խոստումներ էինք լսում։ Ճիշտն ասած միքիչ թերահավատ էինք, բայց երբ բողոքի ակցիայի ժամանակ մարզպետը անձամբ ժամանեց ու տեղում տեսավ ճանապարհի վիճակը ու խոստացավ, որ կառավարության հետ ամեն ինչ անելու են ի շահ քաղաքացիների ու իրոք այն չուշացավ։ Ժամանակավորապես ճանապարհը կարգի բերվեց ու հավատում ենք, որ 2025 թվականին այն հիմնովին վերանորոգվելու է»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 9-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-անոց ճանապարհահատվածը վերանորոգվի։ Նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ և այն ժամանակ նրանց կարողացել էին համոզել, որ ճանապարհը բացեն, փոխարենը շատ չնչին վերանորոգման աշխատանքներ էին կատարել։
Նրանց պահանջով ժամանել էին մի շարք պաշտոնյաներ և խնդրել ճանապարհը բացել, խոստանալով որ Լոռու մարզպետը երեկոյան կգա Մեծավան և խնդրի շուրջ կզրուցի իրենց հետ։ Երեկոյան մարզպետը եկել և խոստացել էր, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես կբարեկարգվի, իսկ գարնանը կապիտալ կնորոգվի։ Բնակիչներն էլ ասել էին, որ եթե այդպես չլինի, նման քայլերի էլի կգնան, միչև հասնեն իրենց ուզածին։
Տեղում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+