34807 դիտում
20:35 31-05-2024
Գյուղացիներն ասում էին․ «Հիմա ոնց չասես՝ հալալ է Ձեզ. ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի շնորհիվ գյուղի մահաբեր անունը ստացած փողոցում, ուր մահվան ելքով ավտովթարների ու վրաերթերի պակաս չկար, կատարվեցին պաշտպանիչ գծանշումներ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ Ղարիբջանյան գյուղ էին այցելել ՀՀ ՆԳՆ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոնստանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանը, ովքեր վերջապես իրականցրեցին գյուղի բնակիչների խնդրանքը, որը 30 տարուց ավելի է չէր լուծվում, ինչի պատճառով էլ գյուղի գլխավոր ճանապարհին տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական։
Բնակիչները խնդրանքով դիմել էին ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանին, որպեսզի այդ մահաբեր անունը ստացած ճանապարհին տեղադրվեն արհեստական անհարթություններ և կատարվեն գծանշումներ։ Գործին միջամտել էին նաև մարզի ոստիկանապետ Ա․ Բդոյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 28-ին, մոտ 2 ժամ Ղարիբջանյան գյուղի գլխավոր ճանապարհին ուժեղացված ծառայության անցան ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սողոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ։
Այդ օրը ՀՀ ՆԳՆ ՃՈ պետ Ն․ Սարգսյանը, ՃՈ-ում բաժնի պետ Կ․ Կոստանյանը, «ԱԼՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հարոյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկայով ժամանել էին գյուղ, որտեղ կատարվեցին հատուկ լուսային փարոսիկներով գծանշումներ։ Այն կատարվեց 4 հատվածներում, այդ թվում՝ գյուղի դպրոցի մոտ, ինչը մեծ զսպաշապիկ կարող է հանդիսանալ վարորդների համար, երբ նրանք երթևեկեն նշված գծանշումների վրայով, ավտոմեքենան վարելիս կզգան, որ իրենք պետք է չգերազանցեն սահմանված արագությունը։ Տեղում գծանշումներ կատարողներին օգնություն ցուցաբերեցին նաև Ղարիբջանյանի վարչական շրջանի բնակիչները, վարչական ղեկավարի Սևակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Անկեղծ ասած վերջին ողբերգական վրաերթից հետո, երբ իր ծննդյան օրով հողին հանձնեցինք 9-ամյա տղային, հերթական անգամ դիմեցինք պատկան մարմիններին, բայց հույս էլ չունեինք, որ խնդիրը կլուծվի, իսկ երբ օրեր անց գյուղ ժամանեցին մարզի ոստիկանապետը, ՀՀ ՃՈ պետը, մարզպետի հանձնարարականով մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատողները, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հանձնարարականով ճանապարհային դեպարտամենտ ընկերության աշխատակիցները, մի քիչ հավատ առաջացավ մեզ մոտ, որ 30 տարվա չլուծվող խնդիրը երևի արդեն լուծման ընթացքում է, իսկ արդեն մայիսի 28-ին ականատես եղանք, թե ինչպես մասնագետները հատուկ տեխնիկայով ժամանեցին ու մի քանի ժամվա ընթացքում գծանշումները կատարեցին ու որ ամենակարևորն է՝ բավականին որակյալ։ Վստահ ենք, որ առաջիկայում ճանապարհային դեպարտամենտն էլ կլուծի արհեստական անհարթությունների հարցը, մարզպետարանն էլ՝ արտաքին լուսավորման, իսկ ճանապարհային ոստիկանությունն էլ ճանապարհային դեպարտամենտի հետ անհրաժեշտ նշաններ կտեղադրեն ու ողջ բնակիչներով մեր երախտիքի ու շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բոլոր այն մարդկանց, ովքեր վերջապես մեր գյուղի մահաբեր անունը ստացած փողոցը դարձրեցին անվտանգ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com, մայիսի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հոսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանը մոտ 2 ժամ հանդիպում էին անցկացրել Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչների հետ:
Բարձրաստիճան ոստիկանների և գյուղացիների հանդիպումը տեղի էր ունեցել գյուղի այն վայրում, որտեղ մայիսի 1-ին ողբերգական վրաերթ էր տեղի ունեցել:
Այդ օրը բնակիչները խնդրանքով դիմել էին ՀՀ ՆԳ նախարարին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետին, որպեսզի գյուղի այս ճանապարհահատվածում տեղադրվեին արհեստական անհարթություններ՝ ինչը զսպաշապիկ կդառնար որոշ վայ վարորդների համար:
Մայիսի 7-ին բնակիչների հետ մարզի ոստիկանապետ Ա. Բդոյանը, ՀՀ ՃՈ պետ Ն. Սարգսյանն ու Կ. Կոստանյանը քննարկումներ էին կատարել և որոշվել էր, որ առաջիկայում աշխատանքներ իրականացվեն նշված ճանապարհահատվածում արհեստական անհարթություններ տեղադրելու համար:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ ՃՈ պետին, մարզի ոստիկանապետին, որ նրանք ողբերգական դեպքից օրեր անց ժամանեցին գյուղ, և տեղում քննարկում կատարեցին հենց դեպքի վայրում: Ուզում ենք հավատալ, որ խնդիրը վերջնականապես կլուծվի՝ ի շահ բնակչի:
Տեղում Կ. Կոստանյանն ու Ա. Բդոյանը վարչականի ղեկավարի հետ արդեն մոտավոր պատկերը կազմել էին, թե քանի արհեստական անհարթություն և ինչ հեռավորության վրա պետք է կառուցվի:
Ուզում ենք նաև նշել, որ երբ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ասում էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարների աճը նաև լավ բարեկարգ ճանապարհների վրա որոշ «վայ վարորդների» կողմից արագության գերազանցումն է, ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելը, շատերը թերահավատորեն ընդունեցին, բայց մենք շատ լավ գիտենք, որ երբ մեր ճանապարհը քարուքանդ էր, անգամ նյութական վթար տեղի չի ունեցել, իսկ երբ ճանըապարհը հիմնովին նորոգվեց, միայն 7 մահով դեպք տեղի ունեցավ, այդ թվում՝ վրաերթեր:
Հիմա կամ պիտի երանի տանք քանդած ճանապարհին, կամ էլ ճանապարհի այդ հատվածում կառուցեն արհեստական անհարթություններ»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մարզի ոստիկանապետ Ա. Բդոյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը արդեն քննարկումներ էին իրականացրել, որպեսզի կարճ ժամանակում սկսվեին աշխատանքները:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։
Վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Ախուրյանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։
Վարորդը դեպքի վայրից ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Շիրակի մարզային քննչական վարչություն։
Դեպքի վայրում վարորդը հրաշքով էր փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել էին, որ երեխան մահացել է, հոգեկան ապրումներից դրդված փորձել էին վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել էին ավտոմեքենան հրկիզել, սակայն այդ ամենը կանխվել էր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի, ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների կողմից։ Կարճ ժամանակում ոստիկաններն ու պարեկները իրավիճակը վերցրել էին իրենց վերահսկողության տակ, իսկ գյուղացիներն էլ արդարացիորեն բարձրաձայնում ու պատկան մարմիններից պահանջում էին, որ նշված մոտ 3 կմ-ոց հատվածում պարտադիր տեղադրվեն մի քանի արհեստական անհարթություններ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Երբ այս ճանապարհահատվածը քարուքանդ էր, ոչ մի վթար տեղի չէր ունենում։ Մոռացել էինք ավտովթարների մասին։ Բայց հենց ճանապարհը կապիտալ վերանորոգվեց, մեր ուրախությունը կարճ տևեց, քանի որ որոշ «վայ վարորդներ», «տանջում են գազի սեղմակը» ու դրանց «հաբրգած» քշելու պատճառով վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում։ Արդեն մահվան ելքով մի քանի դեպք է արձանագրվել ու ամեն անգամ դիմել ենք պատասխանատուներին, խնդրելով, որ էդ անտեր արհեստական անհարթություններից տեղադրեն, բայց ոչ մի օգուտ։ Վստահ ենք, եթե դա լիներ, էսօր էս մեր երեխան, որ երկու օր հետո պետք է իր ծննդյան օրը նշեր, ողջ կլիներ, սակայն հողին ենք հանձնելու ու իր ծննդյան օրը այցելելու ենք շիրմին։ Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները մարդ լինեն ու էդ արհեստական անհարթություններից տեղադրեն, թե չէ վթարների ու վրաերթերի պատճառով երանի ենք տալիս քարուքանդ ճանապարհին»։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 254+
254+