1039 դիտում
18:20 24-12-2024
Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, մի օր էլ մենք կխոսենք, մեր համբերությունն էլ սահման ունի. Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին
Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ, ընդունելով 2025թ. համայնքային բյուջեն, շարունակելու են նախանշված ծրագրերի իրականացումը:
Դիմելով երևանցիներին՝ նա ասաց, որ այսօր կարևոր որոշումներ են ընդունել, որոնք որ ապահովելու են շարունակականությունն այն ծրագրերի, որոնք որ դեռևս սկսել են 2022-23 թվականից, որոշները՝ նույնիսկ 21 թվականից:
Նրա խոսքով՝ Երևան քաղաքում ավելի մեծ ծավալով բակեր, այգիներ, ճանապարհներ ու մայթեր եք կառուցելու, և շարունակելու են կառուցել և բարեկարգել մանկապարտեզները:
«Ոմանք՝ այս դահլիճում նստած, դահլիճից դուրս, իրենց անցյալը մի փոքր լավ չհիշելով՝ մեզ մոտավորապես իրենց վերաբերող պիտակներն են ուզում կպցնել: Այդ անձինք մոռացել են մանկապարտեզների մասնավորեցումը, անձնական օգտագործման նկուղներում պահվող սնունդը, որ ուրիշ տեղերում պետք է հայտնվեր, մոռացել են կասկածելի ձևով կառուցված ՀԷԿ-երը: Որտեղ ուզում եք, շոուներն արեք, բայց ձեր փոշոտ անցյալը թաքցնել չեք կարող։ Մենք էլ կխոսենք, համբերությունն էլ սահման ունի»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
4367 դիտում
18:54 04-10-2021
«Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը». Արտակ Զաքարյան
Այս բաժնից
574 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5824 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի