4337 դիտում
18:54 04-10-2021
«Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը». Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կապիտուլյանտն այսօր նորից հին երգերն է երգում Շուշիում բնակելի տներ «չկառուցելու» մասին։ Այս մարդը, մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դնելու վարպետ է դարձել։ Շուշին վերականգնելու, զարգացնելու, վերաբնակեցնելու, նրանում բնականոն քաղաքացիական կյանք ապահովելու համար բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Ընդհուպ մինչև հայտնի դարձած և միջազգային ճանաչում ձեռքբերող թանգարաններ են բացվել, մշակութային և զբոսաշրջային կենտրոններ են ստեղծվել։ Շուշին վերագտել էր իր հայկական շունչն ու դեմքը։ Բազմաթիվ սոցիալական բնակարաններ են շահագործման հանձնվել, զինծառայողների համար իրականացվել են բնակարանային տարբեր ծրագրեր։ Անհատ մարդիկ և բիզնես սեկտորը հարյուրավոր շինարարական ծրագրեր է իրականացրել։ Քաղաքի բարեկարգման աշխատանքներն ամեն տարի առաջ էին գնում և այլն։
Ժամերով կարելի է խոսել նախորդ 25 տարիներին, Շուշիում, Հադրութի շրջանում, Թալիշում, Մատաղիսում, Քարվաճառում և կապիտուլյանտի կողմից հանձնված այլ բնակավայրերում իրականացված վերանորոգչական աշխատանքների ու կառուցապատումների մասին։ Կամ, եթե նույնիսկ, ենթադրենք բացարձակ ոչինչ չի արվել, դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ պետք է քաղաքը տայիր թուրքին։ Նիկոլի հենց այս հարցադրումը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ի սկզբանե նպատակ ուներ թուրքին տեսնել Շուշիում։ Հարցն այն է, որ կապիտուլյանտն Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը։ Ինձ հիմա հետաքրքիր է, թե ինչ է ասելու այս առումով Արցախի գործող նախագահ, շատ երկար տարիներ Արցախի վարչապետ Հարությունյանը։ Ինքը համաձա՞յն է արդյոք կապիտուլյանտի այս քննադատությանը, որի ուղիղ հասցեատերը նաև ինքն է (որպես Արցախի վարչապետ)։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան