211652_close_icon
views-count1630 դիտում article-date 20:31 25-12-2024

Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով

Արդեն շուրջ 10 տարի մինչև Սուրբ Ծննդյան տոնը «Շենգավիթ» ԲԿ-ում ծնված փոքրիկներին իրենց մայրիկներին են հանձնում իսկական ամանորյա նվերի տեսքով՝ տոնական հանդերձանքով։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

Սա արդեն բարի և նախատոնական ավանդույթ է դարձել։

Այս տարի նորածիններին մայրիկների մոտ ուղեկցեցին նրանց կյանք պարգևած մասնագետները` մանկաբարձ-գինեկոլոգները։

Նախատոնական տրամադրությունն ու ջերմությունը նաև նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր տիրում։

Մեզ համար կարևոր է ոչ միայն մեր պացիենտների առողջությունը, անվտանգությունը, հարմարավետությունն ու մասնագիտական բուժօգնությունը, այլև այն լուսավոր ու բարի էմոցիաները, որ յուրաքանչյուրը կարող է զգալ «Շենգավիթ» ԲԿ-ի պատերից ներս:

Չխախտելով բարի ավանդույթը՝ մինչև հունվարի 6-ը՝ Սուրբ Ծննդյան տոնը, նորածիններն իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով։

Նմանատիպ նյութեր