29808 դիտում
11:38 28-12-2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական համարանիշներով ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաննրեում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, վաշտի հրամանատար Հմայակ Գալստյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
10:23 20-12-2023
Ջերմուկի ճանապարհին, Սյունիքի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է